Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու գործընթացը

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու գործընթացը
04.06.2014 | 11:39

«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր հետևողականորեն և պարբերաբար դեմ է արտահայտվել Հայաստանը Մաքսային միությանը կամ դրա իրավահաջորդ Եվրասիական տնտեսական միությանը միացնելու ՀՀ իշխանության դատապարտելի ջանքերին: Համարում ենք, որ Սերժ Սարգսյանի անընդունելի, Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին և ներքին քաղաքականությունները միտված են կեղծված ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր անձնական իշխանության երկարաձգմանը և հարվածում են Հայոց երկու պետականությունների անկախությանն և անվտանգությանը: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից։
Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության հիմնադրման արարողության ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած նախապայմանը, որը վերաբերում էր Հայաստանին այդ միության մեջ առանց Արցախի ընդունելուն, և որն ակնհայտորեն համաձայնեցված էր Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հետ, ամենքին ցույց տվեց, որ Հայաստանը անելիք չունի այս միության մեջ:
Թեև ԵՏՄ-ն ձևավորվում է իր անդամների շահերը պաշտպանելու նպատակով, այն չի պատրաստվում պաշտպանելու Հայաստանի ազգային շահերը. ճիշտ հակառակը՝ արդեն պաշտպանում է միությանն անդամակցելու որևէ մտադրություն չհայտնած, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող և մեր երկրի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի շահերը: Հայաստանին փորձ է արվում պարտադրել մի նախապայման, որը չի գործել այս միության մեկ այլ անդամի՝ Ռուսաստանի պարագայում, որը մտել է միություն ոչ «միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:
Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ԵՏՄ-ում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար: Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող գինը դիտվում է Արցախը: Փաստորեն, այս միության մեջ դեռ Ադրբեջանի բացակայության պայմաններում վերջինի շահերը արդեն ավելի բարձր են դասվում Հայաստանի շահերից:
«Ժառանգություն» կուսակցությունը.
1. պահանջում է ՀՀ դեֆակտո նախագահից անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից,
2. կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին պաշտոնական դիրքորոշում արտահայտել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վտանգավոր գործընթացի վերաբերյալ, նաև ս.թ. մայիսի 29-ին Աստանայում ի հայտ եկած իրողությունների լույսի ներքո,
3. կոչ է անում Հայաստանի առողջ ուժերին միասնաբար ուղիներ փնտրել Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ